Rouben Hakhverdian
Mer Siro Ashoune
Duration: 03:44
File type: mp3
File size: 8.54 МБ
Bitrate: 320
Lyrics of "Rouben Hakhverdian — Mer Siro Ashoune"
Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանին
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ հատիկ
Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած: Ում է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվիի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվիի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի: Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի
Այն աղջիկը, այն աշունը բախտն էր իմ, որ կորցրի
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների: Ես գիտեմ երջանկությունը մի անգամ է այցելում
Իսկ հետո երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում
Ու հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան են որոնում
Այն հասցեն, որ նա թողնում է երբեք ոչ ոք չի գտնում: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվիի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի: