Rouben Hakhverdian
Nkar
Duration: 03:48
File type: mp3
File size: 8.70 МБ
Bitrate: 320
Lyrics of "Rouben Hakhverdian — Nkar"
ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
ՆԿԱՐ Այս նկարում իմ տունն է
Եվ իմ դեղին այգին,
Այստեղ ամեն ինչ նույնն է
Լուսաբացի պահին:
Անտառը դեռ նիրհում է,
Բայց կարթնանա կրկին
Ե'վ մանկության իմ հուշը,
Ե'վ իմ քնած այգին: Առավո՜տ, թափանցի՜կ առավոտ,
Ինձ օգնի'ր մոռանալ իմ հոգսերը,
Ինձ օգնի'ր քո գրկում մանկանալ: Աղբյուրի մեջ փլվել են ամպերը,
Ասես սառել են քո անտակ խորքում,
Սառնությունից դողում են ամպերը
Եւ օրորվում են երկնագույն հեռվում:
Ու զրնգում են երկնագույն հեռվում,
Առավո՜տ... Այս նկարում իմ տունն է
Եվ իմ դեղին այգին,
Այստեղ ամեն ինչ նույնն է
Լուսաբացի պահին,
Ամեն ինչ իր տեղում է,
Ոչինչ էլ չի փոխվել,
Այստեղ ամեն ինչ նույնն է,
Միայն ես եմ հեռացել: Առավո՜տ, թափանցի՜կ առավոտ,
Ինձ օգնի'ր մոռանալ իմ հոգսերը,
Ինձ օգնի'ր քո գրկում մանկանալ: Աղբյուրի մեջ փլվել են ամպերը,
Ասես սառել են քո անտակ խորքում,
Սառնությունից դողում են ամպերը
Եւ օրորվում են երկնագույն հեռվում:
Ու զրնգում են երկնագույն հեռվում,
Առավո՜տ...